Ալեքսանդր Լապշինը 2018թ. հայտարարել է Ադրբեջանին պատժելու տարի

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը 2018թ. հայտարարել է Ադրբեջանին պատժելու տարի: Այս մասին նա հայտնել է Facebook-ի իր էջում:

«Հայ ընկերներս ժամանակակից դարձրած հրեական կատակ են պատմել. «Լապշինը սիրում էր Ադրբեջանը և նրա ու իշխանությունների միջև միակ տարաձայնությունը … գյուղատնտեսական հարցերն էին: Ի՞նչ կապ ունի գյուղատնտեսությունը: Բանն այն է, որ նրանք ցանկանում էին, որպեսզի Լապշինի պառկի հողում, իսկ Լապշինը ցանկանում էր, որ նրանք այնտեղ պառկեն»: Բայց ես հայ ընկերներիս ուղղել եմ, որ ինձ միայն բավական է Ադրբեջանից գումար ստանալ Ստրասբուրգի դատարանի միջոցով, իսկ հողը նրանք իրենք իրենց արդեն դրել են J 2018թ.-ը հայտարարում եմ Ադրբեջանին պատժելու տարի»,- գրել է Լապշինը: