Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամանորի գիշերը կկատարվի Գոհաբանական մաղթանք և նռնօրհնեքի արարողություն.ժամանակացույց

Հասարակություն
Nrnorhneq

   Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, դեկտեմբերի 31-ին` ժամը 24:00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և բոլոր եկեղեցիներում, կկատարվի Գոհաբանական մաղթանք և նռնօրհնեքի արարողություն: Նռնօրհնեքի համար նախատեսված նուռն այս տարի Մայր Տաճարին ընծայել են ԼՂՀ իշխանությունները: Սիրով հրավիրում ենք մեր ժողովրդին մասնակցել Գոհաբանական մաղթանքին և նռնօրհնեքին:

 



ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ Ս. ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԻԹՈՎ ԿԱՏԱՐՎԵԼԻՔ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ   Դեկտեմբերի 31 ժամը 24:00-ին - Գոհաբանական մաղթանք և Նռնօրհնեքի արարողություն,   Հունվարի 1 ժամը 10:00-ին - Սուրբ Պատարագ,   Հունվարի 5 ժամը 17:30-ին - Երեկոյան ժամերգություն և Ճրագալույցի Ս. Պատարագ,   Հունվարի 6 ժամը 10:30-ին - Ս. Ծննդյան Հայրապետական Պատարագ և Ջրօրհնեքի կարգ,   Հունվարի 7 ժամը 10:30-ին` Սուրբ Պատարագ և հոգեհանգիստ: