Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սասնա ծռերի անդամներից արդեն 2 հոգի հացադուլի մեջ է

Քաղաքականություն
sasna-cur-smbat-bghyany-hacadu-n117342-1

Սասնա Ծուռ Սմբատ Բարսեղյանը հացադուլ է հայտարարել։ Պատճառները դեռ պարզ չեն։ Այս մասին գրառում է արված «Սասնա ծռեր» ֆեյսբուքյան էջում։ Ավելի վաղ հացադուլի մասին հայտնել էր նաև Սասնա Ծուռ Արմեն Բիլյանը։ Հիշեցնենք, Սմբատ Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել 2016-ին ՊՊԾ գունդը գրավելու կապակցությամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, (Պատանդ վերցնելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից), 235-րդ հոդվածի 3-րդ մասով, (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով (Զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից և կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով) ու 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով (Սպանություն): Սմբատ Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ոստիկան Յուրի Տեփանոսյանի սպանության համար: Արմեն Բիլյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը), նաև վերջին օրերին ավելացված՝ 104-րդ հոդվածի 2-րդմասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերն (սպանություն) ու 238 հոդվածի 4-րդ մասը։