Արդվիի դպրոցը առաջին դասարանցի կունենա միայն 2020 թվականին (տեսանյութ)

  Արդվիի հիմնական դպրոցն առաջին դասարանցի կունենա միայն 2020 թվականին, այն էլ,  եթե ընտանիքը գյուղից չտեղափոխվի:

Այս ուսումնական տարում երկու աշակերտ կավարտի դպրոցը, որից հետո երկու տարի առաջին դասարան ընդունվող Արդվիում չեն ունենա: 

Արդվու հիմնական դպրոցում ընդամենը 18 աշակերտ է սովորում:  Խնդիրը  սակայն միայն աշակերտների թվի մեջ չէ: Դպրոցը չունի քիմիայի ուսուցիչ: Ընդամենը երեք ժամ դասավանդելու համար մասնագետները հրաժարվում են հասնել գյուղ:

Մանրամասն՝ Անկյուն+3 ՀԸ տեսանյութում