Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Հայաստանի 2017թ. լավագույն ֆուտբոլիստ (տեսանյութ)

Սպորտ
sport-lav-futbol-22.12.

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այսօր ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2017թ. քվեարկության արդյունքները: Հայաստանի 2017թ լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել ազգային հավաքականի ավագ, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Հենրիխ Մխիթարյանը հավաքել է 190 միավոր եւ բավականին հետ է թողել 2-րդ տեղում գտնվող Տիգրան Բարսեղյանին: Հայաստանի հավաքականի եւ մակեդոնական «Վարդարի» հարձակվողը ստացել է ընդամենը 35 ձայն: Երրորդ հորիզոնականը զբաղեցրել է  մեր ընտրանուն եւ ռուսական «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանը՝ 25 միավոր: Հենրիխ Մխիթարյանն իր կարիերայի ընթացքում 8-րդ, այդ թվում 7-րդ անընդմեջ անգամ,  դարձավ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ: Մեր հավաքականի ավագը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում՝ շնորհակալություն հայտնելով աջակցության համար։ «Հպարտ եմ, ևս մեկ անգամ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու համար։ Շնորհակալ եմ ձեր իրական սիրո և աջակցության համար։ Միշտ ջերմ զգացողություններ եմ ունենում, երբ տեսնում եմ Հայաստանի դրոշներն այնտեղ, որտեղ խաղում եմ։ Առաջ Հայաստան։ Հույս ունեմ, որ 2018-ը ծաղկուն տարի կլինի մեր երկրի և ազգային հավաքականի համար»,- գրել է նա։