Եգիպտոսից տաք օդային հոսանք է գալիս Հայաստան

Արևադարձային տաք օդային հոսանքները Եգիպտոսի տարածքից ներթափանցում են Միջերկրական ծով, իսկ այնտեղից` դեպի Հայաստան։ Այս մասին ֆեյսբուքում գրառում է կատարել ԱԻՆ Հիդրոմետ ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանը։

Դեկտեմբերի 20-21-ին գիշերը օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կբարձրանա 5-6 աստիճանով, ինչի արդյունքում հովտային և նախալեռնային գոտիներում մի տեսակ գարնան շունչ կզգաք։ Մինչև դեկտեմբերի 25-ը ջերմաստիճանի նվազում չի կանխատեսվում։

Ի դեպ, այսօր Կապանում ժամը 13։00 դրությամբ +16 աստիճան է գրանցվել։

Երևանում դեկտեմբեր ամսին երբևիցե գրանցված առավելագույն և նվազագույն ջերմաստիճանը դիտվել է
10․12․1998թ՝ +22,4 աստիճան
28․12․2002թ՝ -28,2 աստիճան