Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հացադուլի դիմած ուսանողը պատասխանել է ԵՊՀ ռեկտորին

Քաղաքականություն
f397970b34e9a05a3da17236a264df22

Զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի սահմանափակման դեմ պայքարող ուսանողներն այսօր վերսկսել են պայքարը հացադուլով։ Նրանք փակվել են ԵՊՀ լսարաններից մեկում։ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը կարծիք է հայտնել, թե  Դավիթ Պետրոսյանի գործողություններն ուղղորդված են դրսից: «Ազատության» հետ զրույցում նա նշել է, որ Դավիթը նոր է վերադարձել Լեհաստանից, «Սորոսի հայտնի կազմակերպության հանդիպումից»: Ռեկտորը ժամանակավրեպ է համարում հացադուլի այս քայլը և չի պատրաստվում միջամտել կամ որևէ քայլ ձեռնարկել, քանի որ դրանով կարժևորի հացադուլավոր ուսանողների գործողությունները: Ընդամենը բժշկական հսկողություն կարող են կազմակերպել: Դավիթ Պետրոսյանը «Ազատության» ուղիղ եթերում վիրավորական և անհիմն է համարել ռեկտորի հայտարարությունը: Նա պարզաբանել է, որ ինքը Լեհաստան է մեկնել ընտրությունների դիտորդության վերապատրաստման համար, գնալուց առաջ հրավերն ու փաստաթղթերը ներկայացրել է համալսարան: