Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԼՂ հարցի հանգուցալուծումը դրականորեն կազդի տարածաշրջանի վրա». Գոթեմյոլլեր (տեսանյութ)

Քաղաքականություն
nato

ԼՂ հակամարտության հանգուցալուծումը դրականորեն կազդի ամբողջ տարածաշրջանի վրա. այսօր հայտարարել է  ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերը, ոը Հայաստան է այցելել՝ դեկտեմբերի 13-18-ն անցկացվող «ՆԱՏՕ-ի շաբաթվա» միջոցառումներին մասնակցելու: «Ցավում եմ, որ ավելի քան 25 տարի է անցել, սակայն հակամարտությունը դեռևս լուծված չէ: Ես գոհ եմ,  որ վերջերս չորս նախարարները միասին հանդիպեցին Վիեննայում, հոկտեմբերին հանդիպեցին նաև նախագահները: Կարծում եմ, որ սա գերազանց է: Ես կարող եմ իմ գոհունակությունը հայտնել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները նման բարձր մակարդակով ներգրավված է որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ինչպես նաև՝ ֆրանսիական կողմի հետ»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը: