Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարեն Կարապետյանը գիտի՝ ինչպես զարգացնել տնտեսությունը (տեսանյութ)

Պաշտոնական
Naxaga4

Հայաստանի հետ տնտեսական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակիվրա՝այն համարելով ;Արցախի Հանրապետության զարգացման ու զորացման կարևորագույն հիմքերիցմեկը: Ասել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը: ԱՀ նախագահը նշել է, որ այս տարի տնտեսության մեջ բավական բարձր ցուցանիշներ են արձանագրվել՝ ընդգծելով նաև Հայաստանի կառավարության մասնակցությունն այդ ձեռքբերումներում: Նա տեղեկացրել է նաև մի շարք հավակնոտ ծրագրերի մասին, որոնք նախատեսվում է իրականացնել 2018 թ.: Նախագահ Սահակյանի խնդրանքով, Կարեն Կարապետյանը մանրամասներ է ներկայացրել է այսօր Մեղրիում բացված Ազատ տնտեսական գոտու գործունեության վերաբերյալ: Նշելով, որ այսօր արդեն մի քանի պայմանագրեր են ստորագրվել ԱՏԳ-ի գործունեության վերաբերյալ՝Հայաստանի գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ դա չափազանց կարևոր քայլ է, որը մուլտիպլիկատիվ էֆեկտ կունենա: «Այս տարի մենք նույնպես ունենալու ենք որոշակի թվեր, որոնք վկայում են դրական տենդենցի մասին: Իհարկե, դա չի նշանակում, որ անելիքները քիչ են, բայց մենք ունենք հստակ պատկերացում, թե ինչպես պետք է զարգացնենք մեր տնտեսությունը», -ասել է ՀՀ վարչապետը: Խոսելով Իրանի հետ տնտեսական համագործակցության մասին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ չնայած այս տարի երկկողմ առևտրաշրջանառության ոլորտում 9 տոկոսաճ է գրանցվել, սակայն այդ թվերը հեռու են իրական ներուժից: Այս մասին հայտնում է ՀՀ Կառավարության մամլո ծառայությունը;