Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ-ում մարդու աշխատանքային իրավունքները ռիսկի տակ են (տեսանյութ)

Հասարակություն
25352301_1154621911336018_2676276318600496380_o

2017 թվականի նոյեմբերի 11-13-ը Հայաստանում էին Աշխատանքի միջազգային կազմակերպության կենտրոնական գրասենյակի և Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրները համակարգող գրասենյակի ներկայացուցիչները։ Այցի նպատակը «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ԱՄԿ գրասենյակի առաջարկությունների քննարկումն էր: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարի տեղակալ Թադևոս Ավետիսյանի խոսքերով՝ փոփոխություններով ակնկալվում է պարզեցնել աշխատանքային իրավահարաբերությունների մեխանիզմները, ազատականացնել գործատու-աշխատող հարաբերությունները. աշխատանքային իրավահարաբերությունները կկարգավորվեն գործատու-աշխատող երկկողմ բանակցությունների շնորհիվ։ Աշխատանքային իրավունքի մասնագետ, փաստաբան Հերիքնազ Տիգրանյանը թերահավատորեն է մոտենում այս համակարգին։ «Մենք ոչ թե վատատես ենք, այլ ռեալ հիմնվում ենք նրա վրա, թե աշխատողը որքանով կարող է որևէ պայման կամ պահանջ թելադրել գործատուին, և գործատուն գնա նրա հետ համաձայնեցման։ Սա հիմնավորում են նրանով, որ պետք չէ թերագնահատել աշխատողների իրավագիտակցությունը։ Բայց երբեևէ չենք լսի դեպք, որ աշխատողը գործատուի հետ լինելով աշխատանքային իրավահարաբերությունների մեջ, դժգոհություն հայտնի գործատուի պայմաններից և դրանով դատական վեճ բացի։ ՄԻՊ աշխատակազմի մարդու իրավունքների կրթական և հետազոտական կենտրոնի աշխատակից Տիգրան Մելքոնյանը նկատում է՝ նախագծում առկա են որոշակի կարգավորումներ, որոնք կարող են ռիսկային լինել աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանության տեսանկյունից։  «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացվող թե գրավոր, և թե բանավոր բողոքները փաստում են, որ Հայսատանում հաճախ խախտվում են աշխատողի իրավունքները»,- ասաց Տիգրան Մելքոնյանը։ Քննարկումների արդյունքում ԱՄԿ փորձագետների գրեթե բոլոր առաջարկություններն ընդունվել և իրացվել են նախագծում, բացառությամբ ԱՄԿ այն առաջարկության, որ անհրաժեշտ է վերացնել օրական 24, շաբաթական 48 ժամ աշխատաժամանակի ռեժիմը: https://youtu.be/25tLeu6bzrg