Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը ջախջախեց Ավստրալիային

Սպորտ
a1world-chess-1

Հնդկաստանում ընթացող մինչեւ 16 տարեկան շախմատիստների Օլիմպիադայում այսօր կայացան 5-րդ տուրի հանդիպումները: Շախմատի Հայաստանի պատանեկան հավաքականը ուժերը չափեց Ավստրալիայի ընտրանու հետ եւ հաղթեց 3,5:0,5 հաշվով: Մեր թիմից հաղթանակներ տարան Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը եւ Աննա Սարգսյանը, իսկ Դավիթ Միրզոյանը ոչ-ոքի խաղաց: Հայաստանի հավաքականը վաստակեց թիմային 6 միավոր եւ բարձրացավ 11-րդ հորիզոնական: Աղյուսակը շարունակում է գլխավորել Ռուսաստանի ընտրանին, որը 10 հնարավորից ունի նույնքան միավոր: Վաղը կայանալիք 6-րդ տուրում Հայաստանի թիմի մրցակիցն է լինելու Ղազախստանի հավաքականը, որը ընթացիկ տուրում 1:3 հաշվով պարտվել է Մոնղոլիայի ընտրանուն: