Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոբել Առուստամյան. «Հենրիխի երկրպագուներին պետք չէ ընկճվել» (տեսանյութ)

Սպորտ
T6BXtiZ7VYo

«Բոլոր ֆուտբոլիստներն էլ իրենց կարիերայում հանդիպում են խոչընդոտների, ունենում են անկումային փուլեր: Դա գալիս է մշտական մրցակցությունից, լարվածությունից եւ այլ գործոններից: Ինչ վերաբերում է «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես եկող մեր հայրենակից Հենրիխ Մխիթարյանի հետ տեղի ունեցող վերջին իրադարձություններին, ապա նրա երկրպագուներին պետք չէ ընկճվել, որովհետեւ նա արդեն նախկինում բազմիցս հաղթահարել է նման կարգի խնդիրներ: Հարկավոր է պարզապես համբերատար սպասել, մինչեւ որ նա նորից կգտնի իր խաղը եւ մեզ նորից ուրախություն կպատճառի իր խփած գոլերով ու գոլային փոխանցումներով», - այսօր Երեւան – Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ ասաց «Մատչ» հեռուստաընկերության հայազգի մեկնաբան Նոբել Առուստամյանը: Այն հարցին, թե ինչով է կապված մեր ֆուտբոլիստի բացակայությունը «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին խաղերում, նա կարճ պատասխան տվեց. «Կարծում եմ, դա թիմի գլխավոր մարզչի քմահաճությունն է»: Խոսելով հայկական ֆուտբոլի մասին, նա ասաց, որ ուրախ է այն բանի համար, որ Ռուսաստանի հայ գործարարները սկսել են ներդրումներ կատարել Հայաստանի թիմերում՝ ինչպես Ջեւան Չելոյանցը եւ Արթուր Սողոմոնյանը.  «Ես նրանց լավ եմ ճանաչում եւ գիտեմ, որ երկարատեւ ծրագրեր ունեն կապված հայկական ֆուտբոլի հետ: Պարզապես ժամանակ է պետք, որպեսզի այդ թիմերը («Բանանց» եւ «Փյունիկ») կարողանան լավ արդյունքներ ցույց տալ»: Նոբել Առուստամյանը խոսեց նաեւ նորաստեղծ Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբի մասին: Նա մասնավորապես ասաց, որ այդ նախագծի նպատակները դեռեւս հստակեցված չեն, ուստի հարցերն ավելի շատ են, քան՝ պատասխանները. «Մոսկվայում չնայած մեծ է հայկական համայնքը, սակայն այն այնքան էլ կապված չէ նորաստեղծ ակումբի հետ: Մոսկվահայերի մեծ մասը «Սպարտակի» երկրպագուներ են, մնացածը ԲԿՄԱ-ի, «Լոկոմոտիվի» կամ «Դինամոյի»: «Արարատը» մինչեւ  չունենա սեփական երկրպագուներ, քաղաքի հետ կապվածություն եւ հարուստ պատամություն, դեռ վաղ է խոսել ակումբի կայացման մասին», - եզրափակեց անվանի մեկնաբանը: