Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր արագաչափեր՝ Թբիլիսյան խճուղում և Դաշտենցի փողոցում

Պաշտոնական
pqJ8nGSRnVZs4wec7lUui2MqVa

Ճանապարhային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2017 թվականի դեկտեմբերի 18-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը. - Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի (թիվ 35/1 տան հարակից ճանապարհահատված)՝ 2 արագաչափ` երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:  - Երևան քաղաքի Խ. Դաշտենցի փողոց (թիվ 36 տան հարակից ճանապարհահատված)՝ 1 արագաչափ` երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:   ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ