Մինսկում ավարտվեց VBet Russian Poker Tour-ը

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ավարտվեց Պոկերի միջազգային խոշոր մրցաշարը: VBet-ի հոնավարությամբ Russian Poker Tour-ի մրցաշարերում խաղարկվեց 1.000.000 դոլար մրցանակային ֆոնդը:

Մրցումների սերիայի մեկնարկը տրվեց դեկտեմբերի 2-ին և աչքի ընկավ մասնակիցների անսպասելի շատ գրանցումով և մեծ ակտիվությամբ: Հիմնական մրցաշարը տեղի ունենավ դեկտեմբերի 9-ից 11-ը՝ 40.000 դոլար մրցանակային ֆոնդով: Եզրափակչին մասնակցեցին ավելի քան 700 մասնակից:

Մրցաշարի մասնակիցները տեղում անվճար գրանցվեցին VBet-ի կողմից կազմակերպվող ևս մեկ խոշոր նախաձեռնության՝ օնլայն մրցաշարերից ցանկացած մեկին: Մրցումների սերիայի ընդհանուր ֆոնդը սահմանվել է 300.000 եվրո: Այն սկսվելու է դեկտեմբերի 15-ին և ավարտվելու է եզրափակիչ մեգա մրցաշարով, որի մրցանակային ֆոնդը կազմում է 100.000 եվրո:

Այսքանով VBet-ի անակնկալները չսահմանափակվեցին: Մինսկի մրցաշարի եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները պարգևատրվեցին 10 տարվա վաղեմության «Արարատ» կոնյակով՝ հատուկ VBet-ի բրենդավորումով:

VBet՝ շարունակական անակնկալներ: