Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

2018-ին մայրերն ու բանտարկյալները ուշադրությունից դուրս չեն մնա (տեսանյութ)

Մարզեր
1513162756_alla-zbaxvacutyun

Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնում նոյեմբերի 1-ի դրությամբ հաշվառված է 13 հզ 926 աշխատանք փնտրող քաղաքացի, որից գործազուրկի կարգավիճակ ունեն 11 հզ 923-ը:Մինչեւ նոյեմբերի մեկն աշխատանքի է տեղավորվել 654 քաղաքացի: Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրենի տեղակալ Սվետլանա Ալեքսանյանը նշել է, որ ամբողջ տարվա ընթացքում քաղաքացիների հոսքը կենտրոն եղել է ակտիվ, չնայած այն հանագամանքին, որ ընթացիկ տարում իրականացվող պետական ծրագրերի թիվը նախորդ տարվա համեմատությամբ կրճատվել է: Ըստ պատասխանատուի, 12 ծրագրից միայն 4-ն է իրականացվել:Պատճառը պետության կողմից տրամադրված ֆինանսական սահմանափակ միջոցներն են եղել: Փոխարենը Սվետլանա Ալեքսանյանը լիահույս է, որ գալիք տարում իրականացվող պետական ծրագրերի թիվը կրկին կավելանա:Դրանցից նա կարեւորել է հատկապես երկուսը՝ կապված մինչեւ 30 տարեկան երիտասարդ մայրերի եւ կալանավայրերից վերադարձածների մասնագիտական ուսուցման հետ: Ավելին՝ Ցայգ ՀԸ տեսանյութում