Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկու տուրից հետո Հայաստանի հավաքականն առաջատար է

Սպորտ
chess

Հնդկաստանի Ահմադաբադ քաղաքում դեկտեմբերի 11-ին մեկնարկել է շախմատի պատանեկան Օլիմպիադան (մինչեւ 16 տարեկան), որին մասնակցում է 28 երկրի 30 հավաքական (Հնդկաստանը ներկայացված է 3 թիմով): Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ կայքից։ Հայաստանի հավաքականը, գրոսմայստեր Արտաշես Մինասյանի գլխավորությամբ, ներկայացնում են Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը, Դավիթ Միրզոյանը, Մամիկոն Ղարիբյանը եւ Աննա Սարգսյանը: Յուրաքանչյուր թիմում ընդգրկված է մեկ աղջիկ, որը պետք է խաղա նվազագույնը երեք պարտիա: Երեկ առաջին տուրում պատանիների մեր հավաքականը 4:0 հաշվով համոզիչ հաղթանակ տարավ Շրի-Լանկայի թիմի նկատմամբ: Այսօր ընթանում են երկրորդ եւ երրորդ տուրերը: Երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը 3:1 հաշվով հաղթել է Իսրայելին եւ գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ լրացուցիչ ցուցանիշներով գերազանցելով հինգ հավաքականի: Երրորդ տուրում Հայաստանի պատանի շախմատիստների մրցակիցը Հնդկաստանի հավաքականն է (Green): Մրցաշարը կավարտվի դեկտեմբերի 18-ին: