Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բյուջեից 20 միլիոն կտրամադրվի ԿԳՆ-ին՝ ծառայողական մեքենաների համար

Քաղաքականություն
padavat

Ծառայողական ավտոմեքենաներ ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը մինչև 2017 թվականի ավարտը կհատկացվի 20 միլիոն դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տրանսպորտային սարքավորումներ» հոդվածով):  Ըստ հիմնավորումների՝ այս որոշման նախագիծը բխում է նախարարի և նախարարության աշխատակազմերի աշխատանքների արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունից: Փաստաթղթում ասվում է. «Անհրաժեշտ է կարգավորել նախարարի տեղակալի և նախարարության աշխատակազմի ղեկավարի ծառայողական ավտոմեքենաների հատկացման հարցը, ինչից էլ բխում է 2  ծառայողական ավտոմեքենաների ձեռքբերման պահանջը»: