Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարկեր՝ առանց խաղի կանոնների (տեսանյութ)

Քաղաքականություն
896221a31b567af453033fb63579d7fd

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին այսօր «Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխությունների քննարկմանը ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն իր ելույթում հայտարարեց, որ այս նախագիծն ընդամենը նախորդ վարկերի օրինականացնումն է, քանի որ, ստացվում է, այն ժամանակ խաղի կանոն չի եղել. «Ի՞նչ կառուցվածք են ունեցել ու ինչպես են օգտագործվել նախորդ տարիներին վերցված վարկերը` սպասարկե՞լ են դրանք, թե՞ հակառակը։ Պետք է այդ ախտորոշումը կատարենք, նոր կանոն սահմանենք, հակառակ դեպքում անընկակելի է այդ վարքագիծը»: Ելք խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն էլ իր ելույթում նկատեց` որքան էլ նոր խաղի կանոններ սահմանենք, չպետք է մոռանալ, որ ունենք ապաշնորհ իշխանություններ, որոնց սխալ քայլերի արդյունքում է ստեղծվել նման իրավիճակ. «Այո, պարոն Արամյանը, անխոս, արհեստավարժ է ու կարող է շատ լավ հիմնավորել, բացատրել, թե ինչու պետք է 60 տոկոսը անցնենք ու հիմնավորի, որ դա անհրաժեշտությունից դրդված է եղել։ Սակայն դա հարցի լուծում չէ»: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն իր ելույթում հայտարարեց, որ պետք է կողմ արտահայտվել այս նախագծին։ Այս նախագծի քննարկումն ավարտվեց։ https://youtu.be/DkU7cHNyohE