Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վեճ դատարանում՝ Սեֆիլյանի կնոջ եւ Վալերի Օսիպյանի միջեւ .Aravot.am (տեսանյութ)

Քաղաքականություն
DSC04843

«Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» դատական նիստում այսօր մեղադրող-դատախազ Պետրոս Պետրոսյանը ներկայացրեց ամբաստանյալներից Գեւորգ Սաֆարյանի կալանքը երկարաձգելու միջնորդություն: Հիշեցնենք, որ Գեւորգ Սաֆարյանը 2015թ. դեկտեմբերի 31-ին ոստիկանին հարվածելու համար դատապարտվել է երկու տարվա ազատազրկման, եւ պատժի կրման ժամկետը շուտով ավարտվում է: Դատախազի միջնորդությունը զայրացրեց դահլիճի ապակե պատնեշից այս կողմ գտնվող քաղաքացիներին՝ ամբաստանյալներին հարազատներին եւ համախոհներին, որոնց մի մասն այդ օրը Սաֆարյանի հետ է եղել: Նրանք բղավեցին, որ ոստիկանները հարբած են եղել, որ Սաֆարյանին անհիմն են դատել, որ Օսիպյանի պես անձանց պատճառով են քաղաքացիական ակտիվիստներին դատում: Տեւական ժամանակ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը եւ Ժիրայր Սեֆիլյանի կինը վիճում էին:  Ամբողջական հոդվածը՝  այստեղ