Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը 5-րդ անընդմեջ անգամ ոչ-ոքի խաղաց Լոնդոնում ընթացող Chess Classic խոշոր մրցաշարում:

 

Այսօր կայացած 5-րդ տուրում մեր գրոսմայստերը սպիտակներով մրցեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ, որի հետ հանդիպել էր աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլում:

Պարտիան անցավ բավականին հետաքրքիր պայքարում, սակայն 25-րդ քայլին կողմերը կրկնեցին դիրքը եւ հաշտություն կնքեցին:

Լեւոն Արոնյանը վաստակեց 2,5 միավոր եւ շարունակում է պայքարել առաջին տեղի համար:

 

Հաջորդ՝ 6-րդ տուրը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին: Այդ օրը մեր շախմատիստը սեւերով կմրցի ամերկկացի Ուեսլի Սոյի հետ:

loading