Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բազմազավակ ընտանիքները օրենքով կարգավիճակ կստանան

Հասարակություն
blic

Հայաստանում բազմազավակ ընտանիքները օրենքով կարգավիճակ կստանան, ներկայացնելով «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքի նախագիծը, ասել է  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետ Վանիկ Բաբաջանյանը: Օրենքի նախագծով բազմազավակ է համարվում 4 և ավելի երեխա ունեցող ընտանիքը, որն ունի անապահովի կարգավիճակ: Օրենքի ընդունումից հետո բազմազավակ ընտանիքները կօգտվեն որոշ արտոնություններից: «Նախագծով նախատեսվում է բազմազավակ ընտանիքների անդամների համար սահմանել անվճար և արտոնյալ առողջապահական ծառայություն ստանալու հնարավորություն: Հաջորդը կրթական աջակցությունն է: Այն ներառում է կրթական բոլոր աստիճանները` նախադպրոցականից մինչև բարձրագույն ուսումնական հաստատություն: Իսկ բնակարանային պայմանների հետ կապված  բարելավումը կիրականացվի երկու ուղղությամբ, նախ պետական ծրագրերի միջոցով, երկրորդը` կտրամադրվեն արտոնյալ պայմաններով հիպոթեկային վարկեր»,-ասել է Վանիկ Բաբաջանյանը: