Ճգնավորյանի ուխտագնացությունն ու Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը (տեսանյութ)

Գյումրու դրամատիկական թատրոնում նշեցին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի հիմնադրման 20-ամյա հոբելյանը:

Սկիզբը դրվեց 1991-ին Լորիս Ճգնավորյանի նախադեպը չունեցող ուխտագնացութամբ, որի շնորհիվ ծնվեց արվեստների կենտրոն ստեղծելու գաղափարը:

«Ստեղծման պահին 7 ուսանող ունեինք, այսօր 250 են»,-ասում է Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարինե Ավդալյանը։

ՌԴ պաշտպանության նախարարության Ալեքսանդրովի անվան երգի և պարի ակադեմիական անսամբլի գեղարվեստական ղեկավար Իգոր Ռաևսկին առաջին անգամ չէ Գյումրիում.

«Երբ ծանոթացա ձեր մշակույթին, անասելի տպավորված էի,-ասում է նա,- առանձնահատուկ ցանկանում եմ նշել, որ հիացած եմ ձեր ժողովրդական տարատեսակ երաժշտական գործիքներով, որոնք ինձ համար բացահայտեցի»։

Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ակադեմիայի պրոռեկտոր Ալեքսանդր Բազիկովը կարևորեց բուհերի միջև համագործակցությունը՝ «Վերածնունդ»  միջազգային  մրցույթ-փառատոնի շրջանակներում։ Ի դեպ «Վերածնունդ» մրցույթ-փառատոնի հաղթողներն ու բուհի ուսանողները հնարավորություն ունեն մասնակցելու Հայաստանում և արտերկրում անցկացվող համերգներին ու վարպետության դասերին:

 «Որն է գաղտնիքը, որ Գյումրի է բերում այսքան արվեստագետների տարբեր երկրներից, և հետո լսում ենք նրանց հիացական գնահատականները։ Մենք էլ տարբեր միջոցառումներ ենք կազմակերպում, սակայն նման հաջողություն պետք է խոստովանեմ՝ չենք գրանցում-ասում է ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Սմբատյանը։ Ենթադրում եմ, որ գաղտնիքը հենց գյումրեցիների մեջ է։ Շնորհալի գյումրեցին է՝ իր հումորով, մտածելակերպով ու վերաբերմունքով։

loading