Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շավարշ Քոչարյանը մեկնաբանել է Էրդողանի հայտարարությունը

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Qocharyan-Shavarsh3

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը Panorama.am լրատվական կայքի հարցին Հարց. Պարո՛ն Քոչարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունն առ այն, որ Հայաստանը փակում է երկկողմ համագործակցության բոլոր խողովակները: Պատասխան. Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման խողովակները քաջ հայտնի են: Դա 2009թ. Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրություններն են և դրանց վավերացումը: Քանի որ Թուրքիան հրաժարվեց այդ արձանագրությունների վավերացումից, հենց նա է փակել ու փակում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խողովակները: