A
A
«Ծաղկաձոր Օփեն». 66-ամյա շախմատիստը մրցեց 14-ամյա պատանու հետ
Ծաղկաձորում մեկնարկեց «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարը: Ա խմբում կայացած առաջին տուրի պարտիաներից 27-ն արդյունավետ ավարտ ունեցան: Հաղթանակներ տարան նաեւ մեր 16 շախմատիստ-շախմատիստուհներ: Նրանց թվում է նաեւ 66-ամյա Ռաֆայել Վահանյանը, որը հանդիպեց 14-ամյա Արմեն Բարսեղյանի հետ: Այսօր կայանալիք 2-րդ տուրում մեր վետերանը սպիտակներով կհանդիպի Ֆրանսիան ներկայացնող Նինո Մայսուրաձեի հետ: «Ծաղկաձոր Օփեն» միջազգային մրցաշարին մասնակցում են 17 երկրների շուրջ 150 շախմատիստներ, այդ թվում՝ 23 միջազգանին գրոսմայստեր եւ 21 միջազգային ու ՖԻԴԵ-ի վարպետ: