Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը վստահ հաղթեց Ալբանիային

Սպորտ
a1basketbol-1

Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի 2021թ առաջնության նախընտրական փուլը: Այսօր մեր ընտրանին Տիրանայում մրցեց Ալբանիայի ազգային թիմի հետ: Առաջին երկու խաղափուլերն անցան լարված պայքարում, սակայն Հայաստանի հավաքականը մեծ ընդմիջման գնաց երեք միավորի առավելությամբ՝ 41:38: Հաջորդ երկու խաղափուլերն անցան արդեն մեր բասկետբոլիստների առավելությամբ, որոնք էլ ի վերջո հաղթանակ տարան 80:63 հաշվով:     Ընտրական փուլի հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի նոյեմբերի 26-ին: Այդ օրը մեր ընտրանին Երեւանում կընդունի Դանիայի ազգային թիմին: