Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

1 օրում՝ 12 պատահար, 1 զոհ

Հասարակություն
3636c2276f1e562251fcb75ce7e989f7

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 21-ից 22-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքերն էլ բացահայտվել են։ Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 3 դեպք։ Բացահայտվել է գողության և խարդախության 7-ական, յուրացման 4, անձի առևանգման, խուլիգանության, ապօրինի ծառահատման և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 3 և ապօրինի ծառահատման 1 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 17-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: ՀՀ ոստիկանություն