Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարորդը չի ցանկացել շարունակել ճանապարհը, ուղևորին տեղափոխել են հրշեջ-ջոկատ

Պաշտոնական
mes

Նոյեմբերի 22-ին, ժամը 04:29-ին ահազանգ է ստացվել, որ Լանջիկ-Մարալիկ ավտոճանապարհին (12 տոննա բեռով բեռնված) բեռնատար ավտոմեքենան մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ճանապարհին առկա է մերկասառույց, «МАЗ» մակնիշի 02 ՏՕ 630 պետհամարանիշով բեռնատարը կայանած է ճանապարհամերձ հատվածում և վարորդը չի ցանկանում շարունակել ճանապարհը: Փրկարարները ուղևորին տեղափոխել են թիվ 51 հրշեջ-փրկարարական ջոկատ՝ գիշերելու: Հետադարձի ճանապարհին նկատել են վնասված անվադողով «Opel» մակնիշի 35 AR 249 պետհամարանիշով ավտոմեքենա (վարորդ՝ Հ. Մ.) և ցուցաբերել են համապատասխան օգնություն: «Opel» մակնիշի ավտոմեքենայի 2 ուղևորները նույնպես տեղափոխել են հրշեջ մաս: *** Նոյեմբերի 22-ին, ժամը 06:28-ին ահազանգ է ստացվել, որ Ալագյազ գյուղի մոտ ավտոմեքենայի ավտոմեքենան խափանվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ: Փրկարարների օգնությամբ գործի է գցվել Հ. Ա.-ին պատկանող «BMW» մակնիշի 35 DV 371 պետհամարանիշով ավտոմեքենանյի շարժիչը և մեքենան շարունակել է ընթացքը: