Սամվել Կարապետյանը նշանակվել է Մոսկվայի «Արարատի» նախագահ

«Տաշիր» ընկերության հիմնադիր եւ նախագահ Սամվել Կարապետյանը ընտրվել է Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբի նախագահ: Այդ մասին տեղեկացնում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը:

 

Ակումբի փոխնախագահի պաշտոնը ստանձնել է Երեւանի «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Պողոս Գալստյանը: Թիմի սպորտային տնօրեն է նշանակվել Արտյոմ Խաչատուրյանը:

 

Մոսկվայի «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է Իգոր Զվեզդինը: Թիմի ավագ մարզիչը կլինի Մաքսիմ Բուկատկինը: Նրանց կօգնեն մարզիչ-վերլուծաբան Դմիտրի Բեզնյակը եւ դարպասապահների մարզիչ Եվգենի Կոստենկոն:

 

Նշենք, որ Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է 2017 թվականի գարնանը: Թիմը հաղթահարելով Ռուսաստանի սիրողական առաջնության արգելքը, ընդգրկվել է 2-րդ լիգայի «Կենտրոն» գոտում: Վերջինիս ընթացիկ առաջնությունում արդեն կայացած 17 տուրից հետո «Արարատը» 45 միավորով վստահ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: