Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

180 թափուր աշխատատեղ՝ Կարիերայի եւ ձեռնարկատիրության տոնավաճառում (տեսանյութ)

Հասարակություն
mils-1

Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառում, որն այսօր կայացել է մայրաքաղաքում, աշխատանք էր փնտրում անգամ Երևանի պետական բժշկական համալսարանում սովորող ազգությամբ հնդիկ ուսանողը։ Արդեն վեցերորդ տարին է Հայաստանը աշխարհի 170 այլ երկրների հետ միասին միացել է  Ձեռներեցության համաշխարհային շաբաթին և այդ միջոցառումների շրջանակում այսօր տեղի ունեցավ Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառը, որտեղ գործատուները ներկայացրել են շուրջ 180 թափուր տեղ : « Երկու հարթակով է գործում միջոցառումը. առաջին հարթակում տոնավաճառային տարբերակն է, երբ կան գործատուներ, ուսուցում իրականացնող կազմակերպություններ, երիտասարդն ինքն է գնում ծանոթանում, ինքը զրուցում  գործատուի հետ և եթե անհրաժեշտություն կա նույնիսկ մասնակցում աշխատանքային հարցազրույցին։ Երկրորդը հարթակը արդեն ակտիվ միջոցառւմներն են, դասընթացներ, սեմինարներ և պանելային քննարկումներ որոնց մասնակցելով, նա կարող է զարգացնել որոշակի կարողություններ»,- ասում է Կարիերիայի և ձեռնարկատիրության տոնավաճառի համակարգող Հայկուհի Գևորգյանը: Այս անգամ էլ միջոցառումն անցկացվում էր  ԱՄՆ դեսպանության աջակցությամբ։ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը տոնավաճառի բացման ժամանակ նշեց. «Մերօրյա գլոբալ աշխարհում, թե ձեռներեցները, թե աշխատանք փնտրողները պետք է պատրաստ լինեն ռիսկի գնալ, բոլորը պետք է պատրաստ լինեն առկա  հնարավորւթյունները առավելագույնս օգտագործել  և այսօր կարծում եմ դուք այդ հնարավորությունից կօգտվեք» Տոնավաճառը միտում ունի խրախուսել նոր գաղափարներ, հնարավորություն տալ երիտասարդներին գտնելու իրենց երազած աշխատանքը, զարգացնելու կարողություններ, ստանալու և շարունակելու կրթությունը։ Աշխատանք փնտրողներն ու աշխատանք առաջարկողները իրար հանդիպելու հնարավորություն ստացան։ «Ինտերակտիվ կոմիքսներ ենք անում մետալ խմբերի մասին, հիմա փնտրում ենք նկարիչներ մեր կոմիքսները իրականցնելու համար»,- նշում է Մետալ դեպո ընկերության աշատակիցը։ Մանկավարժ-սոցիոլոգ Մանե Հակոբյանն ասում է . «Այս պահին աշխատում եմ, սակայն փորձում եմ տարբերակներ փնտրել, որոնք ավելի հարմար կլինեն, թե պայմանների առումով, թե ընդհանուր ոլորտը ինձ ինչքանով մոտ կլինի»։