Մղարթը տվել է իր նախնական համաձայնությունը Շեկաղբյուրի ծրագրին. էկոլուր

Մղարթ բնակավայրը տվել է իր նախնական համաձայնությունը Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղների հանքերևակման երկրաբանական ուսումնասիրության ծրագրի իրականացմանը:

Ինչպես ԷկոԼուրի հետ զրույցում հայտնեցին ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն» ՊՈԱԿ-ից, «Միռամ» ընկերությունը բնապահպանական փորձաքննության է ներկայացրել նոր հայտ, որի գործունեության տարածքը Մղարթի տարածքն է:

Արդվին դուրս է բերված հայտից: Նախատեսված է երկարաբանական ուսումնասիրություն իրականացնել Մղարթի 54 հա վարչական տարածքում: 2017թ-ի հոկտեմբերի 4-ին Մղարթում տեղի են ունեցել Շեկաղբյուրի ծրագրի հայտի առաջին լսումները, կազմվել է արձանագրություն Մղարթի համայնքապետ Երվանդ Նավասարդյանի ստորագրությամբ, որով Մղարթ համայնքը տվել է իր համաձայնությունը:

Մղարթում կայացած առաջին լսումների տեսաձայնագրությունը և արձանագրությունը կցված են եղել «Միռամ» ընկերության հայտին, որոնք էլ հաշվի առնելով, ՀՀ բնապահպանության նախարարությունն ընդունել է հայտը փորձաքննության: Նախարարությունից հայտնեցին, որ Արդվի համայնքը և Մղարթի հարակից համայնքները ճանաչվել են ազդակիր բնակավայր, և բնապահպանական փորձաքննության ընթացքում հաշվի կառնվեն  բնակավայրերի բնակիչների կարծիքները:

«Մենք հայտարարում ենք, որ Արդվի գյուղի բնակիչներն իրենց համաձայնությունը չեն տալիսայսծրագրիիրականացմանը: Արդվինը պետք է մնա էկոլոգիապես մաքուր գյուղ»,- նշված է Արդվի գյուղի շահերը ներկայացնող «Արդվի-Լոռի» նախաձեռնող խմբի հաղորդագրության մեջ:

Նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններից հետո և Արդվին, և Մղարթը, ընդգրկվել են խոշորացած Օձուն համայնքի կազմում: Թե որ բնակավայրին կաջակցի Օձունի համայքնապետը  հարց է, քանի որ, ԷկոԼուրին Շեկաղբյուրի ծրագրի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնելիս, նա ասաց. «Իմ դիրքորոշումը համայնքի բնակիչների դիրքորոշումն է: Իրենք կողմ են, ես կողմ եմ, իրենք դեմ են, ես դեմ եմ»: 

ekolur