Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մարդիկ ուզում են այս բյուջեում տեսնել բաներ, որոնք չկան». Շարմազանով (տեսանյութ)

Քաղաքականություն
GmD-QVhndYg

ԱԺ-ում այսօր 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հանդես եկավ արտահերթ ելույթով: Նա հայտարարեց, որ զարմանալի է այն, որ մարդիկ ուզում են այս բյուջեում տեսնել բաներ, որոնք չկան. «Մենք երբեք չենք ասել, որ մի զարկով աղքատությունը կվերանա, երբեք չենք ասել, որ աշխատավարձերն ու թոշակները ավելանալու են. «Ադրբեջանում տնտեսական աճը -0,9-1 տոկոսանոց աճ է՝ սա ես չեմ ասում, այլ աշխարհին հայտնի փաստ է, ՌԴ-ում՝ -1,8 տոկոս, Բելառուսը՝ 0,7 տոկոս, Ղազախաստանում՝ 3,3 տոկոս, իսկ մեզ մոտ՝ եկող տարվա բյուջեի հիմքում 4,5-5 տոկոսանոց աճն է: Այս բյուջեն կայունացման բյուջե է, երկարտեւ աճ ապահովելու բյուջե է: Այս բյուջեով 28 մլրդ դրամով ավելանում են պաշտպանական ծախսերը, 32 մլրդ-ով՝ անվտանգության ծախսերը: Ես կողմ եմ աշխատավարձերը, նպաստները բարձրացնելուն, սակայն ոչ՝ անվտանգության հաշվին: Մենք մարդկանց պետք է ոչ թե ձուկ տանք, այլ ձուկ բռնել սովորեցնենք: Ես չեմ կարծում, որ ընդդիմությունը կողմ կքվեարկի, սակայն ակնկալում եմ, որ քաղաքական կոալիցիան կողմ կքվեարկի»: