Իրանի երկրաշարժից զոհերի թիվը հասել է 450-ի, 7100 մարդ վիրավոր է

Իրանում կործանարար երկրաշարժի զոհերի թիվը շարունակում է աճել։ Այս պահի դրությամբ  զոհերի թիվը հասել է 450-ի, ավելի քան 7100 մարդ վիրավոր է:

Այս մասին տեղեկանում ենք  Press TV -ից:

_98732227_soldiers

…………………………….

Իրանի հարավում՝ Իրաքի սահմանին, տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով գրանցված զոհերի թիվը հասել է 336-ի, հայտնում են Իրանի իշխանությունները։ Զոհեր կան նաև Իրաքում։

Երկրաշարժից զոհերի թիվը գնալով աճում է, վիրավորների թիվը հասնում է 4000-ի։

Հիշեցնենք, նոյեմբերի 12-ին, տեղական ժամանակով ժամը 22:18-ին (Գրինվիչի ժամանակով` 18:18-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 34.750 և արևելյան երկայնության 45.920 աշխարհագրական կոորդինատներով (Իրան-Իրաք, Սարպոլ-է Զահաբ քաղաքից 33 կմ հյուսիս), օջախի 20 կմ խորությամբ, 7.2 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 9-10 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ հարավային և կենտրոնական հատվածում՝ 3 բալ ուժգնությամբ:

 

loading