Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սկանդալ կանանց շախմատում

Սպորտ
a1chess-woman-1

Կանանց արագ եւ կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն Աննա Մուզիչուկը հայտարարել է, որ չի մասնակցելու աշխարհի հերթական առաջնություններին:   «Շախմատի միջազգային ֆեդերացիան հայտարարել է, որ արագ եւ կայծակնային շապմատի առաջնությունները կայանալու են տարվա վերջում, Սաուդյան Արաբիայում: Սկզբից Իրան, այժմ էլ ՝ Սաուդյան Արաբիա: Չնայած ռեկորդային դրամական հիմնադրամին, ես չեն պատրաստվում հանդես գալ Էլ Ռիադում, թեեւ կորցնում եմ երկու տիտղոսներս: Ի՞նչ է, նորից վտանգի ենթարկեմ կյանքս ու գլխաշոր կրեմ: Ամեն ինչ սահման ունի, Իրանում ես արդեն շատ եմ գլխաշոր կրել: բավական է», - սոցցանցի իր անձնական էջում գրել է ուկրաինացի շախմատիստուհին:   Նշենք, որ Աննա Մուզիչուկն այս տարի Իրանում կայացած շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում զբաղեցրել է 2-րդ տեղը՝ եզրափակիչում միայն թայ-բրեյքում պարտվելով չինուհի Տան Չժունին: