Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արգանդի պարանոցի քաղցկեղի առաջացման 71%-ը պայմանավորված է պապիլոմա վիրուսով (տեսանյութ)

Հասարակություն
papiloma

Կառավարությունն այսօր տվեց իր համաձայնությունը՝ դեկտեմբերից սկսած 13 տարեկան աղջիկները պատվաստվելու են պապիլոմա վիրուսի դեմ: Հայաստանը օգտագործելու  է  «Գարդասիլ»  պատվաստանյութի քառավալենտ տարբերակը : Այսինքն՝ պատվաստումը իրականացվելու է 6 ամիսը մեկ՝ 2 չափաքանակով: Առողջապահության նախարարությունն այս պատվաստումը պարզաբանում է արգանդի պարանոցի քաղցկեղի դեպքերով։  Պապիլոմավիրուսի 16 եւ 18 շրջատիպերով են պայմանավորված  կանանց շրջանում արգանդի պարանոցի քաղցկեղի առաջացման  71 տոկոս դեպքերը։ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ  հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլաննա Գրիգորյանի պնդմամբ՝ Հայաստանում կանանց շրջանում արգանդի պարանոցի քաղցկեղը կրծքագեղձի քաղցկեղից հետո երկրորդ տեղն է զբաղեցնում: Ամեն տարի մոտ 250 կնոջ մոտ առաջանում է արգանդի պարանոցի քաղցկեղի առաջնային դեպք: Յուրաքանչյուր 100,000 կնոջից  8-9 ամեն տարի մահանում է Հայաստանում արգանդի պարանոցի քաղցկեղից:  «Լույս» տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը մեջբերում է ԱՄՆ գինեկոլոգիայի եւ մանկաբարձության պրոֆեսոր, Գարդասիլ պատվաստանյութի հետազոտող Դիանա Հարփերի կարծիքը: «Երբ կինը վարակվում է պապիոլոմավիրուսով, ապա 2-3 տարվա ընթացքում 90 տոկոսով վիրուսը ինքը իրենով մաքրվում է, վարակված կանանց միայն 5 տոկոսի մոտ է, որ վիրուսը կարող է առաջացնել նախաքաղցկեղային ախտահարում»:   Մանրամասները՝ տեսանյութում