Չեզոքացնում են Արցախի Դրմբոն համայնքում առկա քարաթափման վտանգը

Նոյեմբերի 8-14-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները մեկնել են Արցախի Հանրապետության Դրմբոն համայնք` քարաթափման վտանգ սպառնացող տեղանքում կանխարգելման և վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով:

Աշխատանքները կիրականացնեն ՀՀ ԱԻ նախարարության շուրջ 20 փրկարար՝ Արցախի  Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ստորաբաժանումների հետ:

Երթևեկությունը կանոնակարգում է տեղի ճանապարհային ոստիկնությունը:

Նշված տեղանքում նախկինում եղել են քարաթափումներ՝ ավտոճանապարհը դարձնելով դժվարանցանելի: ՀՀ ԱԻՆ և ԱՀ ԱԻ համատեղ ջանքերը հնարավորություն կտան խուսափել հետագա վտանգներից և պատահարներից: