Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայության ներուժն օգտագործում են բոլորը, բացի Հայաստանից» (տեսանյութ)

Քաղաքականություն
tatul-manaseryan

Պարզվում է, որ մեր օլիգարխները, որոնք կարողանում են իրենց շահույթի շնորհիվ 60 անգամ ավելի ծախսեր անել իրենց բուժման և հանգստի վրա, դղյակներ կառուցեն, իրենց մոտ ստվերը շատ չէ։ Այսօր ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը հիշեց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի՝ օրերս արտահայտած միտքը, թե ստվերը հիմնականում մանրածախ առևտրի մեջ է։ «Էդ խեղճ մանրածախ առևտրով զբաղվողը կարողացե՞լ է մի հատ դղյակ կառուցել»,- հարցնում է Արամ Սարգսյանը։ Անդրադառնալով 2018 թ. բյուջեին՝ բանախոսն ասում է՝ այն մարդու նկատմամբ հոգատարություն ցույց չի տալիս։ Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի կարծիքով՝ մեզ մոտ ավանդույթ է ձևավորվել՝ չնկատել, չլսել, խորհուրդներն անտեսել. «Հայության մտավոր կարողությունն  օգտագործում են բոլորը, բացի ՀՀ կառավարությունից՝ ղազախները ռուսները, իսկ մենք մեր ներուժը չենք կարողանում օգտագործել»։ Ավելին՝ տեսանյութով