Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

4 զոհ՝ 1 օրում. ավտովթարներ

Կարևոր լուրեր Հասարակություն
7004cc36d9e15d15477a03b7a7ff3297

Ոստիկանության ամփոփաթերթից Հոկտեմբերի 31-ին, ժամը 9.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Զ.Սարկավագի փողոցի թիվ 11 տան մոտ վրաերթի է ենթարկել 1939 թ. ծնված Զանան Վարդիկյանին, որը տեղում մահացել է: Կատարվում է քննություն: Հոկտեմբերի 31-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «HONDA ELYSION» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդանի Կենտրոն թաղամասի 55 շենքի հարակից տարածքում վրաերթի է ենթարկել 1972 թ. ծնված Նարինե Գևորգյանին, որը տեղում մահացել է: Նույն օրը, ժամը 18.30-ին, վարորդը մեղայականով ներկայացել է ոստիկանություն: Կատարվում է քննություն: Հոկտեմբերի 31-ին, ժամը 21.45-ի սահմաններում, «ՌԵՆՈ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 13.5 կմ-ին բախվել է մետաղյա արգելապատնեշի, ինչի հետևանքով վարորդը՝ մարմնական վնասվածքներով, իսկ ուղևորուհին՝ ԱՄՆ քաղաքացի, 1994 թ. ծնված Հաննա Հանթլին՝ մահացած վիճակում, տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: Ինչպես տեղեկացրել էինք՝ հոկտեմբերի 29-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Գյումրիի Մուսայելյան փողոցի թիվ 81/5 հասցեի դիմաց իրար էին բախվել «Մերսեդես Բենս» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ: «ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Հոկտեմբերի 31-ին, ժամը 15.00-ին, «ՎԱԶ-2107»-ի վարորդը՝ 1952 թ. ծնված Ռուբեն Դավթյանը, հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է քննություն: