Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Football Manager-2018 խաղում կհայտնվեն միասեռական ֆուտբոլիստներ

Սպորտ
sport-meneger-30.10.

Անգլիական ֆուտբոլում քանի դեռ սպասում են միասեռական ֆուտբոլիստների խոստովանանքին,  Football Manager հանրահայտ համակարգչային խաղի նոր տարբերակում արդեն ավելացրել են ոչ ավանդական սեռական կողմնորոշվածություն ունեցող խաղացողների: Ընկերության ներկայացուցիչ Մայլզ Ջեկոբսոնն այդ կապակցությամբ հայտարարել է, որ իրենք այդպես ցանկանում են միասեռական ֆուտբոլիստներին ցույց տալ, որ պետք չէ վախենալ հրապարակային խոստովանությունից: Սակայն համակարգչային խաղում նման ֆուտբոլիստները իրական չեն եւ անուն-ազգանուն չեն ունենալու: Նշենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայում հանդես եկած ֆուտբոլիստներից նման կարգի խոստովանություն կատարել էր «Վեսթ Հեմի» եւ «Աստոն Վիլայի» նախկին կիսապաշտպան Թոմաս Հիլցշպերգերը: Սակայն գերմանացի ֆուտբոլիստը դա կատարել էր 2014 թվականին, իր կարիերայի ավարտից մեկ տարի անց: