Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վերդերը» հրաժարվել է գլխավոր մարզչի ծառայություններից

Սպորտ
sport-verder

Գերմանական «Վերդեր» ֆուտբոլային ակումբը խզել է թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Նուրիի հետ կնքած պայմանագիրը: Այդ մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: 38-ամյա մասնագետին պաշտոնանկ անելու պատճառ է հանդիսացել ընթացիկ մրցաշրջանում թիմի ցույց տված անբավարար արդյունքները: Մասնավորապես՝ երեկ Բունդեսլիգայում կայացած խաղում բրեմենցիները սեփական դաշտում 0:3 հաշվով պարտվել են «Աուգսբուրգին» եւ մրցաշարային աղյուսակում նահանջել նախավերջին՝ 17-րդ հորիզոնական: Ինչպես հայտնում է աղբյուրը, առաջիկա խաղին «Վերդերին» կնախապատրաստի 23 տարեկանների թիմի գլխավոր մարզիչ Ֆլորիան Կոֆելդը: