Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արգամ Աբրահամյանը՝ Հովիկ Աբրահամյանի եւ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունների, բիզնեսի մասին. Առավոտ

Քաղաքականություն
argam-abrahamyan

Այսօր ԱԺ-ում Հովիկ Աբրահամյանի որդուց՝ Արգամ Աբրահամյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ճի՞շտ է, որ Հովիկ Աբրահամյանի եւ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները լարվել են, էլ նրանք հաճախ չեն հանդիպում: Նա պատասխանեց. «Իհարկե, ոչ, սխալ տեղեկություններ են»: Արգամ Աբրահամյանից հետաքրքրվեցին նաեւ՝ Հովիկ Աբրահամյանը հանդիպե՞լ է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Նա պատասխանեց, որ տեղյակ չէ, բայց հնարավոր է. «Ի՞նչ կա որ»: Արդյոք Հովիկ Աբրահամյանին նոր պաշտո՞ն են տալու՝ որդին ասաց, որ իրեն նման հարցեր չտան, բայց նշեց՝ պաշտոն ստանալուն խանգարող հանգամանքներ չկան: Մեր հարցին՝ Հովիկ Աբրահամյանի ընտանեկան բիզնեսները դեռ վտանգի տա՞կ են՝ Արգամ Աբրահամյանը պատասխանեց. «Ոչ: Վտանգ չի էլ եղել, որ անցնի»: Ամբողջական հոդվածը` այստեղ