Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բրիտանական կրթություն ստանալու հնարավորություններ

Հասարակություն
KGN

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ներկա է գտնվել Երևանում Բրիտանական դեսպանատան և Բրիտանական խորհուրդի կողմիցկազմակերպված Best of British Education կրթական ցուցահանդեսին: Բացման խոսքում ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ Բրիտանական խորհուրդը ԿԳ նախարարության հիմնական միջազգային գործընկերներից է.«Ցուցահանդեսը Բրիտանական խորհրդի կրթության ոլորտում ծավալած գործունեության ամփոփումն է: Այննաև վկայությունն է տարիներ շարունակ կատարված մեծ աշխատանքի, որն իրականացվել է Բրիտանական խորհրդի կողմից, մասնավորապես անգլերենլեզվի և մշակույթի տարածման ուղղությամբ: Այդ աշխատանքների ծավալը մեծ է՝ սկսած հրատարակչական գործից մինչև Շեֆիլդի համալսարանիգործունեություն»,- նշել է Լ. Մկրտչյանը: Նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը և Բրիտանակականխորհուրդին ՝կրթական նախաձեռնություններին աջակցելու համար: ԿԳ նախարարի խոոսքով՝ անգլերեն լեզվի դասավանդման որակի բարելավմաննպատակով տարբեր ծրագրեր են կյանքի կոչվել, կան նաև բազմաթիվ նոր նախաձեռնություններ, որոնք արդեն ընթացքի մեջ են:  Best of British Education կրթական ցուցահանդեսին ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը: Դեսպաննընդգծել է, որ ցուցահանդեսը կազմակերպվել է հայ-բրիտանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրվածնախաձեռնությունների շրջանակում. «Կրթությունն ու մշակույթը դիվանագիտական հարաբերությունների կարևոր բաղադրիչ են՝ հաշվի առնելով, որդրանց հիմքում ընկած են մարդկային փոխհարաբերությունները»,- իր խոսքում նշել է դեսպանը: Կազմակերպիչների հավաստմամբ Best of British Education կրթական ցուցահանդեսը հիանալի հնարավորություն է ինչպես տարբեր ոլորտներիմասնագետների, այնպես էլ ուսանողների և դպրոցականների համար՝ ծանոթանալու Միացյալ Թագավորությունում, Հայաստանում և այլուրբրիտանական որակյալ կրթություն ձեռք բերելու հնարավորություններին, մասնագիտական զարգացման և վերապատրաստման ծրագրերին ու անգլերենիուսուցման և թեստավորման ծրագրերին: Ցուցահանդեսի մասնակիցները կարող են  մանրամասն տեղեկություններ ձեռք բերելու այնպիսի կրթական ծրագրերի մասին, ինչպիսիք են.

  • Chevening կրթաթոշակային ծրագիրը, որը հնարավորություն է ընձեռում անվճար մագիստրոսական կրթություն ստանալ բրիտանական լավագույնհամալսարաններում;
  • John Smith Fellowship ծրագիրը, որի միջոցով հնարավոր է անվճար մասնագիտական վերապատրաստում ստանալ բրիտանական պետական ևմասնավոր կառույցներում;
  • Բրիտանական խորհրդի անգլերենի ուսուցման և դասավանդման ծրագրերը;
  • Անգլերենի իմացության IELTS, APTIS թեստերը;
  • CMI, CIMA և ACCA մասնագիտական որակավորումները;
  • Շեֆիլդի համալսարանի Սիթի Քոլեջ միջազգային ֆակուլտետի առաջարկած ծրագիրը;
  • Դիլիջանի միջազգային դպրոցը;
  • Քեմբրիջի միջազգային դպրոցը;
  • Հայաստանի բրիտանական միջազգային դպրոցը:
Ներկայացվել են նաև բրիտանական Longman/Pearson, Oxford University Press, Cambridge University Press, Dorling Kindersley և այլ հանրահռչակհրատարակչությունների գրքերը, կազմակերպվել են դրանց շնորհանդեսները: Ցուցահանդեսի մասնակիցները հնարավորություն են ունեցել նաև շահելու հետաքրքիր մրցանակներ՝ մասնակցելով Treasure Hunt մրցույթին: ԿԳՆ