Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հոկեյի «Արարատ» ակումբ. հաղթանակ եւ պարտություն

Սպորտ
hokey

Երեւանի «Արարատ» հոկեյի ակումբը հերթական երկու հանդիպումն է անցկացրել Բելառուսի բարձրագույն խմբի բաց առաջնությունում: Մեր թիմը Բելառուսի մինչեւ 17 տարեկանների հավաքականի հետ արտագնա երկու խաղերից առաջինում հաղթել է 7:2 հաշվով, իսկ պատասխան խաղում առավելությունը տանտերերինն էր՝ 6:5: Տասը հանդիպումից հետո «Արարատը» 17 միավորով 14 թիմերի մեջ 9-րդն է (մյուս ակումբներն անցկացրել են նվազագույնը 12-ական խաղ): Հաջորդ տուրում «Արարատը» կհյուրընկալվի «Յունիորին» հոկտեմբերի 22-ին եւ 23-ին: