Ուսանողները բողոքում են ՊՆ-ի նախաձեռնած օրենսդրական փոփոխության դեմ (տեսանյութ)

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը հոկտեմբերի 16-ին հանդես է եկել Կրթության և գիտության ու Պաշտպանության նախարարներին ուղղված բաց նամակով՝ հայտնելով իր մտահոգությունը ակադեմիական տարկետման կարգի փոփոխության նախագծի վերաբերյալ։ Նախաձեռնությունն իր նպատակն է համարում ձևավորել հասարակական քննարկում վերոնշյալ խնդրի շուրջ։

Երևանի պետական համալսարանի մոտ հավաքված ուսանողները, ովքեր բողոքում են Պաշտպանության նախարարության կողմից ներկայացված տարկետման իրավունքը վերացնող օրենսդրական նախագծի դեմ,  երթով շարժվեցին են դեպի Կրթության և գիտության նախարարություն:

Օրենսդրական այս նախաձեռնությամբ առաջարկվում է տարկետում տրամադրել միայն Հայաստանի բուհերում կրթություն ստացող այն քաղաքացիներին, որոնք Պաշտպանության նախարարության հետ կկնքեն քաղաքացիաիրավական պայմանագիր՝ ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստություն անցնելու և ուսումն ավարտելուց հետո նախարարության նշած վայրում ու պայմաններով ծառայելու դեպքում։

A protest action against the changing the order of providing academic extension with new legislative regulations on military service took place in front of the RA Ministry of Education and Science

loading