Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե բռնությունները թիվ չեն, դառնանք մահմեդական». ասուլիսն ընդհատվեց. Առավոտ

Կարևոր լուրեր Հասարակություն
asulis

Այսօր «Ելակետ» ակումբում Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի նախագծի քննարկումը անկանխատեսելի ընթացք ստացավ: Բանախոսները սկսեցին այնպես վիճել միմյանց հետ, որ ակումբի վարողը ստիպված եղավ միջամտել ու ընդհատել ասուլիսը: Նա հայտարարեց, որ ասուլիսը փակվում է, որովհետեւ կրքերը թեժացել էին: Նախ, Փաստաբանների պալատի անդամ Արտաշես Խալաթյանը կասկածի տակ դրեց այն սոցհարցումները, որոնց հիման վրա էլ պատճառաբանվում է օրենքի անհրաժեշտությունը: «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ իրավապաշտպան Նարե Արամյանը հակադարձեց՝ «Կյանքում մեկ անգամ արդարադատության նախարարությունը մի լավ նախաձեռնություն է անում, այն էլ…»: Սկսեցին վիճել եւ Խալաթյանը բորբոքվեց. «Եթե սա վերածում ենք «բոյ բեզ պրավիլ» կանոններով բանավեճի… թվերով եթե խոսենք…, դուք ո՞վ եք, ո՞ր կազմակերպությունից եք»: Արամյանն ասաց. «Մենք լեզվի փառատոնի չենք մասնակցում, ասուլիսի գալով՝ դուք պետք է իմանայիք, թե ովքեր են ձեր բանախոսները: Դուք արդեն բավականաչափ խոսեցիք նորմալ պսիխիկայով մարդկանց հունից հանելու համար»: Խալաթյանը հորդորեց Արամյանին իրեն կոռեկտ պահել եւ տոն չբարձրացնել: «Եթե ձեզ դուր չի գալիս, կարող եք լքել»,- արձագանքեց Նարե Արամյանը: «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանին զարմացրել էր այն, որ փաստաբան Խալաթյանի համար թեկուզ 10 տոկոս ընտանեկան բռնությունները «թիվ չեն». Նարե Արամյանի խոսքով՝ «Եթե մեզ կապացուցեն, որ բռնությունը մեր ավանդական ընտանիքի մաս է կազմում, կարող ենք մենք հանգիստ դառնալ մահմեդական»: Ամբողջական հոդվածը՝ այստեղ