Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիկինգների հետնորդները կրկնօրինակում են հայերին. «Կիլիկիա»-ի հետքերով (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
fryhPqXMBWc

Ճիշտ նույն չափերի, ինչ հայկական «Կիլիկիա» նավն ունի՝ 20 մետր, կառուցում են նաև նորվեգացիները։ Կառուցման տեխնոլոգիան փոքր-ինչ տարբերվում է. նորվեգականը կլինի թեթև` ծանրաքաշ հայկականից։ «Կլաստատ»-ի ջրարկումը հաջորդ տարվա սեպտեմբերին է։ «Շատ մանրամասն ուսումնասիրել են մեր նախագիծը, մեր ճամփորդությունը, մանրուքների մասին, որոնց մասին որ անգամ մենք մոռացել էինք։ Իրենք մեր նկատմամբ առավելություն ունեն, որ իրենք ունեն հնագիտական արտեֆակտներ՝ նմուշներ, որ կրկնում են ուղղակի, մենք պեղումներ չենք կարող անել Կիլիկիայում, մեր նավը վերականգնված է ձեռագրերից»,- ասում է «Կիլիկիա» նավի նավապետ Կարեն Բալայանը։ Վիկինգների հետնորդները պատրաստվում են կրկնել հայերի արածն ու նորակառույց «Կլաստատով» նավարկել եվրոպական աշխարհամասի ջրերով՝ ներառյալ Սկանդինավյան երկրները. «8 նավապետ է փոխվելու երեք տարվա ընթացքում։ Որպես նավապետ մեկ տեղը հատկացրել են մեզ, այսինքն՝ ինձ հրավիրել են մեկ փուլ նավապետ լինել այդ նավի համար։ Նորվեգացիները ծովի ժողովուրդ են, որ նրանք թեկուզ մեկ փուլի համար հրավիրում են լեռնային նավապետի, դա արդեն հարգանքի նշան է»,- համեստորեն արձագանքում հայաստանցի նավապետը։ Կարեն Բալայանը մեկ ակնթարթ անգամ չի կասկածում՝ նորվեգացիների ու իր նավարկությունը հաջող կանցնի՝ նրանք պրոֆեսիոնալ են ու պատասխանատու։ Նա առաջարկն ստացել է սեպտեմբերին նորվեգական Տյոնսբերգ քաղաքում կայացած նավապետերի միջազգային կոնֆերանսին։  Կոնֆերանսի մասնակցել է Ստամբուլի համալսարանի պրոֆեսոր Ղուկա Չաբաշը, ում գլխավորությամբ հնագետների խումբն այժմ պեղում է Ստամբուլի Թեոդոսիայի նավահանգստում հայտնաբերված նավերը։ Թուրքերը վերականգնել են նավերից մեկը՝ ճիշտ այպիսի թիերով, ինչպես Կիլիկիա նավինն էր։ Կարեն Բալայանը հիշել է՝ Կիլիկայի ճամփորդության ժամանակ այդպիսի թիակները ջարդվել են, ու այդ մասին զգուշացրել նաև թուրք գործընկերոջը.«Ասեցի՝ փոքր ծովերում փոթորիկները շատ ավելի դժվարություն է առաջացնում նավի համար, քան մեծ ծովերում, և զգույշ եղեք։ Բացատրեցի, որ պետք էր թիակների կոնստրուկցիան փոխել։ Թուրք պրոֆեսորն ասեց ես այնպայման հաշվի կառնեմ, կփոխեմ»։ Վերանորոգված, ձեթած, ձութած, բայց այս պահին չի նավարկվում, կանգնած է Սևանի ափին։ Կարեն Բալայանը «Կիլիկիա» նավի տեղն է ասում. «Նավարկելը թանկ է նստում, Կիլիկիայի անձնակազմը մեծ է, ջուր բարձրացնել-իջեցնելը դա էլ գումարների հետ է կապված, նույն՝ 100 տոննայանոց կռունկը կանչում ես, շատ թանկ է նստում, որոշեցինք ծախսերի տակ չընկնել»։ Զբոսաշրջային սեզոնին «Կիլիկիան» Սևան դուրս բերելու մասին իրենք էլ են մտածել։ Բայց համարյա 2 ամիս տևող սեզոնը չի ապահովի բավական եկամուտ նախ՝ ծախսերը հոգալու, առավել ևս եկամուտներ ունենալու։ Ներդրումներով Կիլիկիան նավարկելու առաջարկները պատրաստ են քննարկել։