Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կփոխհատուցվի ապրիլյան պատերազմի մասնակիցների ուսման վարձի մի մասը

Կարևոր լուրեր Հասարակություն
c29b33678682368339dff1e02e2d6ab6

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀ կառավարության աջակցությամբ կփոխհատուցի 2016 թվականի ապրիլի 2-6-ն ընկած ժամանակահատվածում զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացրած և բուհերի առկա համակարգի բակալավրիատում սովորող ուսանողների ուսման վարձի մի մասը։ ՀԵՀ-ը նշված ուսանողների համար կհատկացնի 20 տոկոս (Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողների համար՝ 10 տոկոս) փոխհատուցում 2017-2018 ուսումնական տարվա առաջին կիսամյակի համար։ Երիտասարդական հիմնադրամի հատկացրած զեղչը կգումարվի բուհերի կողմից սահմանված 30 տոկոս զեղչին (ԵՊԲՀ-ի դեպքում 40 տոկոս)՝ ընդհանուր կազմելով 50 տոկոս։ Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների կրթական, սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու նպատակով կառավարությունն այսօր ընդունել է համապատասխան որոշում: ՀՀ կրթության և գիտության նախարարությանը կհատկացվի 80 մլն դրամ՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամին տրամադրելու համար: Գումարը հատկացվել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգում չընդգրկված, բարձր առաջադիմություն և հասարակական ակտիվություն ունեցող առաջին կուրսի ուսանողներին կրթաթոշակների տրամադրման և 2016 թ. ապրիլի 2-6-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացրած կամ մարտական գործողություններին մասնակցած ուսանողների ուսման վարձերի մասնակի փոխհատուցման նպատակով: