Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օրենքի նախագիծը՝ ընդդեմ ասպիրանտուրայում սովորող տղաների. դասախոս

Կարևոր լուրեր Քաղաքականություն
zinvor

Ռուս-հայակական սլավոնական համալսարանի դասախոս Սուրեն Էյրամջյանը՝ Զինապարտության մասին օրենքի մեջ փոփոխությունների վերաբերյալ: Տարօրինակ կերպով, որոշակի պարբերականությամբ, նմանօրինակ օրենքի նախագիծը մտցվում է շրջանառության մեջ: Անձամբ ես մասնակից եմ եղել դրանցից՝ վերջին երկուսի, բողոքներին: Սակայն հարցն այլ է. երբ ուսումնասիրում ես այդ նախագծերը, հասկանում ես, որ, ի վերջո, այն հանգում է ասպիրանտուրայում սովորող տղաներին տարկետումից զրկելուն: Չեմ ասում նաև բակալավրատում և մագիստրատուրայում սովորել ցանկացողներին այդ հնարավորությունից զրկելու մասին: Անդրադառնամ ասպիրանտուրային: Օրենքին «կողմ» բանախոսների հիմնական շեշտադրումը բանակի համալրումն է, բայց, սպասե՛ք, եկեք մի պարզ հաշվարկ անենք: Այսօր ասպիրանտուրայում սովորելու և տարկետում ստանալու իրավունքը տրվում է ընդհամենը 140 հոգու (մինչդեռ 10 տարի առաջ այն 200-ից ավել էր): ՀՀ ԶՈւ-ում ծառայում են մոտավորապես 70000 մարդ, հետևաբար, եթե նույնիսկ ընդունենք այն կանխավարկածը, որ այդ 140ի մեծամասնությունը ընդունվում են ծառայությունից խուսափելու համար, միևնույն է այդ թիվն առ ոչինչ է ԶՈւ-ի մասշտաբների համեմատ: Մինչդեռ, ՀՀ-ում գիտությամբ զբաղվողների թիվը մոտ 7000 է (10 անգամ քիչ ՊՆ-ից), և նույնիսկ, եթե ընդունենք, որ 140-ից միայն 10ը կդառնան գիտնականներ, այն այնուամենայնիվ շատ ավելի մեծ օգուտ է գիտությանն ու պետությանը, քան՝ վերջիններիս ծառայությունը ԶՈւ-ում: Էլ չեմ ասում, որ ունենք պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի երիտասարդացման խնդիր, որը նույնպես վտանգված է: Վերջինիս մի հարված էլ հասցվեց՝ չարաբաստիկ «կուտակային կենսաթոշակների» մասին օրենքի ընդունմամբ, երբ ԲՈՒՀ-երը լքեցին, համատեղությամբ աշխատող, մի շարք երիտասարդ դասախոսներ: Անդրադառնամ այն «թեզին», իբրև ծառայությունից հետո սովորել ցանկացողներն «ավելի եռանդով» կսովորեն... Սուտ է. ԲՈՒՀ-երում միշտ կան առանձին անվճար տեղեր ծառայությունից հետո սովորել ցանկացողների համար, և այնտեղի դիմորդների թիվը երբեք մեծ չի: Բացի այդ, ասեմ անձնական փորձից. իմ խմբում էին սովորում հիանալի ուսանողներ (իսկ մեր խումբ այն ժամանակ ֆակուլտետի լավագույններից էր), սակայն ծառայությունից վերադառնալուց հետո՝ 11 տղաներից, միայն 2ը շարունակեցին մասնագիտական գործունեությամբ զբաղվելը, իսկ լավագույներից մեկը՝ այդպես էլ չկարողացավ վերականգնի և լրացնի բաց թողնվածը և վերադառնա նույն հունին, ու շարունակեց կյանքը մասնավոր բիզնեսում, քանի որ ժամանակ չկար վերականգնվելու, իսկ գումար պետք էր վաստակել... Եվ վերջում էլ ավելացնեմ. ԶՈւ-ում բարձրագույն կրթություն ունեցողների առկայությունը, ինչպես նաև նրանց տարիքային տարբերությունը հանդիսանում է որոշակի օրինակ ծառայելու, կամ, եթե կուզե՞ք՝ զսպող, հանգամանքի: Մինչդեռ վերջիններիս վերացումը բանակից, բերելու է նրան, որ ժամկետային ծառայության կանցնեն միայն 18-ամյա երիտասարդները (իսկ այսօրինակ օրենքներն, ի վերջո, հանգեցնելու են հենց դրան), որը կհանգեցնի ծառայողների թե՛ կրթական ցենզի իջեցմանը, թե՛ բարոյահոգեբանական մթնոլորտի և թե՛ բանակի որակի վրա, դե չեմ խոսում նաև այդ տարիքի՝ «տաքարյունության» և դրա հետևանքների մասին։ Հանուն գիտության զարգացման