Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է նախնական հայտում

Սպորտ
sport-liga-18.10.

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի խմբային փուլում այսօր տեղի կունենան 3-րդ տուրի մնացած ութ հանդիպումները: Այսօր հայ ֆուտբոլասերների ուշադրության կենտրոնում առաջին հերթին գտնվում A խմբի «Բենֆիկա» -  «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը: Անգլիական թիմի նախնական հայտում ընդգրկված է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Խաղն ուշագրավ է նաեւ նրանով, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մրցելու է իր կողմից գլխավորած նախկին թիմի հետ: Պորտուգալացի մասնագետն հենց «Բենֆիկայում» է սկսել իր մարզչական գործունեությունը: Բուքմեյքերական գրասենյակներն այս հանդիպման ֆավորիտ են համարում անգլիացիներին, որոնք հաղթանակի հնարավորությունը գնահատում են 1,80, իսկ «Բենֆիկայինը»՝ 5,00 գործակիցով: Ի դեպ, «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնետո Վալվերդեն նույնպես մրցելու է իր նախկին թիմի՝ «Օլիմպիակոսի» դեմ: Ճիշտ է, իսպանացի մասնագետը հունական թիմում վերջին անգամ աշխատել է վեց տարի առաջ՝ 2011-12թթ մրցաշրջանում: Այս խաղում բուքմեյքերները բացահայտ ֆավորիտ են համարում «Բարսելոնային»՝ 1,07 գործակից հաղթանակի համար, «Օլիմպիակոսի» 34,00-ի դիմաց: Այսօր տեղի կունենան նաեւ հետեւյալ հանդիպումները. «Ղարաբաղ» - «Աթլետիկո» «Անդերլեխթ» - «ՊՍԺ» «Բավարիա» - «Սելթիկ» «Չելսի» - «Ռոմա» ԲԿՄԱ - «Բազել» «Յուվենթուս» - «Սպորտինգ»   Առաջին խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին, իսկ մյուսները՝ 22:45-ին: