«Ֆռում-ֆռում են, կամ կպնում են առեւտրականերին, կամ տաքսիստներին» (տեսանյութ)

Անհատ տաքսու վարորդները պահանջում են Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հրաժարականը:

«Այս նախարարը բացարձակ չի տիրապետում ոլորտին»,- ասում է  «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։

Տաքսու վարորդներին բարկացնում է  նոր օրինագիծը, ըստ որի՝ տաքսի   ծառայություն մատուցելու համար մեքենաները առավելագույնը 6 տարվա հնություն պետք է ունենան:  Այս հարցով դեռ քննարկումներ են ծավալվում:

«Այսօր մեր ամբողջ ազգը մտածում է օրվա հացի մասին՝ ոնց անի, որ 3-5 հազար դրամ գումար տանի տուն:  Ֆռում -ֆռում են կամ կպնում են առեւտրականերին,կամ տաքսիստներին»,- ասում է Գագիկ Դանիելյանը:

 Այսօր տաքսու վարորդներն անդրադարձան նաեւ նախարար Վահան Մարտիրոսյանի այն հայտարարությանը, թե աջ ղեկով մեքենաներ վարելն անհարմար է. «Այսինքն  եթե ինչ-որ նախարարի մի բան հարմար չէ, ամբողջը ժողովրդից պետք է դուրս գա հա:  Դուք նախարար եք, դուք պիտի մտածեք ժողովրդի մասին, թե՞ ժողովուրդ պետք է մտածի  ձեր մասին»,- ավելացրեց Գագիկ Դանիելյանը:

Իսկ Տիգրան Հովհաննիսյանն էլ կարծում է, որ նախարարը կաշառվել է խոշոր ավտոներկրողների կողմից. «Ուզում են աջ ղեկի մեքենաների խնդիրը լուծել,  պարզապես նրանց գործը կանգնել է, ոչ- ոք սրահներից մեքենա չի գնում»:

Հաջորդ չորեքշաբթի օրը անհատ տաքսու վարորդները ԱԺ-ի դիմաց  նախատեսում են մեծ ակցիա անցկացնել:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

loading