Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Թանկյանը Երևանում լսել է իր սիմֆոնիան. «Միայն մի քանի ճշտումներ կանենք» (տեսանյութ)

Մշակույթ
serzh-tankyan

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը պատրաստվում է հոկտեմբերի 19-ին՝ Խաչատրյանի 5-րդ փառատոնի շրջանակում ներկայացնել ռոք երաժիշտ Սերժ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիան: Կոնսերվատորիայի դահլիճում դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ նվագախումբը կատարում էր նախապատրաստական վերջին շտրիխները: Ինչպես նշեց ամերիկահայ կոմպոզիտոր, երաժիշտ Սերժ Թանկյանը, իր համար մեծ պատիվ է, որ Խաչատրյանի միջազգային փառատոնի շրջանակում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կատարելու է իր հեղինակած սիմֆոնիան. «Շատ լավ և ճիշտ են նվագում, միայն մի քանի ճշտումներ կփորձենք անել մինչ փառատոնը: Շատ ոգևորված եմ»: Հայաստանում առաջին անգամ ներկայացվող «Օրկա» սիմֆոնիան բաղկացած է չորս բաժնից, որոնք ներկայացնում են օրկայի՝ խոյադելֆինի կյանքի ճանապարհը: Երաժիշտը խոյադելֆինին համեմատում է մարդկանց հետ՝ ասելով, որ նրանք և՛ լավն ենք, և՛ վատը, ներսում ունեն բազում գույներ ու խավար և նրանցից յուրաքանչյուրն ինքն է որոշում գնալ դեպի լույսն ու հավատալ կյանքին, թե ոչ: [caption id="attachment_1574042" align="alignnone" width="700"]dav dav[/caption]